ԱՆՄԱՀՆԵՐԸ ՈՒՍՈՒՑԱՆՈՒՄ ԵՆ ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻԻ ԱՌԱԿՆԵՐԻՑ ԱՆԲԱՆՆ ՈՒ ԱՐԵՒԸ

Դե°, վեր կաց վերջապես, քնկոտի մեկը: Արևը ե¯րբ է դիպել,-սրտմտությամբ տղային դիմեց գյուղացին,-բա ամոթ չես անո±ւմ, էդքան երկար կմնա±ն անկողնու մեջ: Անբանի մեկը, անբան:
-Ինչո±ւ ես զուր տեղը նախատում ու արևի օրինակը աչքս խոթում,-զարմացավ տղան` քաղցր-քաղցր հորանջելով,-բա արևի հոգսն ու իմը մե±կ է: Նրա անցնելիք ճամփան ո¯ւր, իմը` ո¯ւր: Դրա համար էլ արևը շուտ է դուրս գալիս…

ԼՅՈՒՄԵՐՊԱ
Ասիայի անապատային լեռներում ապրում է մի հրաշք թռչուն: Նրա ձայնը նուրբ է ու մեղեդային, իսկ թռիչքը` գեղեցիկ ու վսեմ: Երկնքո±ւմ է սավառնում թռչունը, թե± հանգստանում է ժայռի վրա, ստվեր չի գցում, քանի որ փետրազգեստը շողարձակում է արևի ճառագայթների նման: Անգամ մահից հետո նա անհետ չի կորչում, քանի որ մարմինը մահկանացու չէ, իսկ փետուրները չեն դադարում լույս ճառագելուց:
Բայց եթե մեկնումեկը փորձի տիրանալ այդ դյութական փայլին` պոկելով գեթ մեկ փետուր` լույսը վայրկենապես կմարի, իսկ հանդուգն հափշտակիչը տեղնուտեղը սև նախանձից կկուրանա: Լյումերպա է այդ հազվագյուտ հավքի անունը, որ նշանակում է ԼՈՒՍԱՃԱՌԱ: Նա հար և նման է իսկական փառքին, որ հուր հավիտյան չի խամրում: Եւ ոչ ոք ի վիճակի չէ ստվերել կամ սեփականել այն…

ՄԵԾԱՀՈՈՒԹՅՈՒՆ
լուխը բնից դուրս հանելով` արծվաճուտը նկատեց ներքևի ժայռածործորներում թռչող բազմաթիվ հավքեր:

-Մայրիկ, ի±նչ թռչուններ են սրանք,-հարցրեց նա:
-Մեր բարեկամներն են,-որդուն պատասխանեց մայր արծիվը:-Արծիվն ապրում է մենության մեջ, այսպես է նրան վիճակված: Բայց լինում է, որ նա էլ է զգում շրջապատի կարիքը, թե չէ` էլ ի±նչ թռչունների թագավոր: Բոլորը, ում ներքևում տեսնում ես, մեր հավատարիմ բարեկամներն են:
Մոր բացատրությունից բավարարված արծիվը շարունակեց հետաքրքրությամբ դիտել թռչունների չուն:
Հանկարծ նա ծղրտաց.
-Վա¯յ, վա¯յ, նրանք փախցրին մեր ուտելիքը:
-Հանգստացիր, ձագուկս, նրանք մեզնից ոչինչ չեն գողացել: Ես նրանց հյուրասիրեցի: Լսի°ր և ընդմիշտ հիշի°ր, որքան էլ արծիվը քաղցած լինի, անպայման պետք է ավարից բաժին հանի դրկից թևավորներին: Հարգանքն ու պատիվը վաստակում են ոչ թե ուժով, այլ մեծահոգությամբ և կարիքավորների հետ վերջին պատառը կիսելու պատրաստակամությամբ:

ԱՌՅՈՒԾԸ
Կորյունների աչքերը տակավին գոց էին: Նրանք դեռևս անօգ զեռում էին մայր առյուծի թաթերի արանքում և աշխարհի մյուս բոլոր կանչերի հանդեպ խուլ` բութ դնչիկներով մշտկում էին մայրական տաքուկ փորը` կենարար ստինքը գտնելու համար:
Ջանալով ընկերուհուն չխանգարել` ծծկերներին խնամելու գործում, հպարտ առյուծը մի կողմ կանգնած անքթիթ հսկում էր իր ընտանիքին:
Մեկ էլ նա ցնցեց արքայական բաշն ու ահեղաձայն մռնչաց: Եւ, ո¯վ հրաշք, կորյունների աչքերը տեղնուտեղը բացվեցին, իսկ սավաննայի բնակիչները խուճապահար փախան:
Կորյունների աչքն ու երեսը կյանքի դեմ բացող առյուծի ահեղ մռնչոցի պես` ծնողների գովեստը կամ պարսավանքը օգնում են առաքինություններ արթնացնել երեխաների մեջ: Եւ հենց այսպիսով մեծերը երեխաներին մղում են դեպի ուսումն ու տքնությունը` նրանցից վանելով հոռին ու վատը