ԱՐԻՈՒԹՅԱՆ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ՈՒ ՏՈԿՈՒՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ ԷՐ

հուլիսի 27-ին մահկանացուն կնքեց ականավոր գիտնական, տ.գ.դ., գիտության տաղանդավոր կազմակերպիչ, ՌԱ իսկական անդամ Մարտին Հայկի Խուբլարյանը:
Ծնվել էր 1935 թ. մարտի 5-ին  Վրաստանի Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գյուղում: 1958 թ. ավարտել է ՀԻ-ի հիդրոմելիորատիվ ֆակուլտետը: 1951-61 թթ. աշխատել է ՀՀ ԱԱ Էներգետիկայի և հիդրավլիկայի ինստիտուտում, 1968-79-ին` Հիդրոտեխնիկայի և մելիորացիայի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտում, 1979-88-ին` ԽՍՀՄ ջրային հիմնահարցերի ինստիտուտի փոխտնօրեն, 1988-2003-ին` տնօրեն, 2003-ից` ՌԱ խորհրդական, ՌԱ ՙՋրային ռեսուրսներ՚ ռուսերեն հանդեսիգլխավոր խմբա•իր:
Կյանքի 50-ից ավելի տարիները նա նվիրել է հայրենակցական գիտության զարգացմանն ու կայացմանը: Բնական ջրերում գործընթացների տեսական ուսունասիրմանը նվիրված Մ. Խուբլարյանի գիտական աշխատանքները էական ներդրում են հանդիսացել հիդրոդինամիկայի, ցամաքի ջրաբանության, հիդրոֆիզիկայի զարգացման գործում, հնարավորություն են ընձեռել որոշելու ջրերի որակի և ռեժիմի ձևավորման, մակերեսային և ստորերկրյա ջրերի փոխազդեցության, ջրավազանների ներքին գործընթացների, ջրային միջավայրում ջերմության և զանգվածի տեղափոխման նոր օրինաչափությունները և այլն:
Մ. Խուբլարյանի հիմնարար աշխատանքները լայն ճանաչում ունեն մեր երկրում և արտասահմանում, նա հրատարակել է 200-ից ավելի աշխատություն, այդ թվում 7 մենագրություն: Ցամաքի ջրերի հետազոտությունների հետ կապված աշխատանքների համար նա արժանացել է Ֆ. Սավարենսկու անվան մրցանակի, հանդիսանում է “Наука/Интерпериодика” հեղինակավոր մրցանակների դափնեկիր` ակադեմիական հրատարակություններում լավագույն հրատարակությունների համար:
Մ. Խուբլարյանի ստեղծած ՙՌուսաստանի ցամաքի ջրեր. դինամիկա և որակ՚ (‘Воды суши Росии – динамика и качество”) •իտական դպրոցը նվաճել է հայրենական ու միջազգային լայն ճանաչում և շատ հաջող զարգանում է:
15 տարուց ավելի (1988-2003 թթ.) նա գլխավորել է ՌԱ-ի Ջրային պրոբլեմների ինստիտուտը: Դժվար տարիներին նրան հաջողվեց պահպանել այդ ինստիտուտը որպես ՌԱ առաջատար կոլեկտիվներից մեկը ջրային ռեսուրսների պահպանման և ռացիոնալ օգտագործման, ձևավորման բնագավառում: Երկար տարիներ նա ղեկավարել է ակադեմիական խոշոր համալիր հետազոտությունների, դաշնային նպատակային ծրագրերի իրականացման, պետական մարմինների հանձնարարականների վերաբերյալ աշխատանքներ, որոնք ուղղված էին երկրի ջրապահովվածության կենսական կարևոր խնդիրների լուծմանը և խոշոր գետերի ավազանների էկոլոգիական իրավիճակի բարելավմանը:
After you’re done with your lectures, you can meet up with your friends at the university for a round of online casino slots games.
Մ. Խուբլարյանը կատարում էր մեծ գիտակազմակերպչական աշխատանք, հանդիսանում էր ՌԴ մի շարք կառավարական հանձնաժողովների և գիտական խորհուրդների անդամ; ՌԱ օվկիանոսագիտության, մթնոլորտի և աշխարհագրության ֆիզիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի տեղակալ; ՌԱ “Ցամաքի ջրային ռեսուրսներ” իտական խորհրդի նախագահ:
Մ. Խուբլարյանի գիտական և գիտակազմակերպչական գործունեությունը նշվել է կառավարական բարձր պարգևներով:
Կյանքից հեռացավ նշանավոր մարդ, արիության, տոկունության և արժանապատվության տիպար, գիտության իսկական նվիրյալ: Խորապես ցավում ենք այդ անհատույց կորստի համար: Մարտին Հայկի Խուբլայանի մասին վառ հիշողությունը ընդմիշտ կպահպանվի մեր սրտերում:
Ս. ՂԱԶԱՐՅԱՆ
ՀՏԿ և մելիորացիայի ամբիոնի
վարիչ, տ.գ.դ., պրոֆ.

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ  29-ԻՆ   ԿԼՐԱՆԱՐ   ՆՐԱ   20-ԱՄՅԱԿԸ…
2009 թվականի փետրվարի 14… սիրահարների տոն:
Բոլոր երիտասարդները սրտի անհանգիստ տրոփյունով են սպասում այդ օրվան: Ողջ օրը կարծես գլխապտույտի մեջ նրանք շտապում են միմյանց անդադար շշնջալ սիրո խոստովանություններ:
Ճակատագրի դառը հարված, անհավատալի իրականություն… Միթե հենց այդ օրը պետք է կատարվեր աղետալի պատահարը և մեզնից խլեր մեր շատ սիրելի էակին` Սերգեյ Ավետիսյանին:
Սերգեյը սեպտեմբերի 29-ին կդառնար 20 տարեկան… Լուսավոր, բարի, կամեցող, ընկերներին միշտ հասնող և բոլորիս համար ուրախության շռայլ աղբյուր հանդիսացող երիտասարդ էր Սերգեյը: Ընկերների համար հենասյուն, ծնողների և հարազատների համար կենսական էներգիայի աղբյուր էր Սերգեյը:
Դժվար է մեզ համար առանց նրա: Դժվար է նույնիսկ գրել այս տողերը…
Ափսո¯ս, շա°տ ափսոս…
Գոհար ՎԱՐԴԱՆՅԱՆ