ԲՈՒՖԵՏՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ՏԱՆԸ

Ամիսներ շարունակ անհամբեր սպասում էինք բու‎ֆետ-ճաշարանի շինարարության ավարտին: Վերջապես, նոր ուսումնական տարվա առաջին օրվանից այն բացեց իր հյուրընկալ դռները` ընդ որում, առանց ՙսեռական խտրականության՚: Եվ հին բու‎ֆետների ՙկանչող՚ բուրմունքից էլ ազատվեցին մեր հարկերն ու լսարանները: Հարազատ բուհում էլ ձեռք բերեցինք ևս մեկ հպարտության առարկա:
Այն միանգամից աչքի է ընկնում իր տրամադրող մթնոլորտով. հաճելի միջավայր, հարմարավետ կահավորված լուսավոր ու ընդարձակ սրահ: Նախորդ` մառախլապատ բու‎ֆետից, որտեղ խարխափելով էիր քայլում, հետք անգամ չկա (հույս ունենանք, որ չծխելու արգելքը կպահպանվի): Պակաս կարևոր չէ նաև այն, որ առանձնացված են աշխատակիցների և ուսանողների սրահները:
Ճաշացանկը բազմազան է. բացի արագ սննդի` ՙ‎ֆասթ ֆուդի՚, հարուստ տեսականուց և հյութերից, քիչ չեն նաև տաք կերակուրները, աղցանները: Մի խոսքով, կարող ես զգալ քեզ ինչպես տանը:
Բայց ուզում եմ մի երկու մանր-մունր թերություններից խոսել` ապագայում մեր սիրելի բու‎ֆետն էլ ավելի լավը տեսնելու ակնկալիքով: Չնայած նշված է աղցանների մի ամբողջ շարք, բայց ՙմայրաքաղաքայինից՚ բացի ուրիշը երբեք չի լինում: Այդ դեպքում գուցե չարժե գրել այդքան անուն: Իսկ տղաները դժգոհ են, որ ավանդական հայկական կերակուրների` խորոված, քաբաբ, պատրաստումը չափազանց երկար է տևում, ու երկու դասամիջոց առաջ պետք է պատվիրես (ՀԱՍԿ-կարծում ենք բուհում բոլորովին նպատակահարմար չէ նման հիմնավոր-տնավարի, կուշտ ու կուռ ուտելը: Չէ որ ասված է ոչ միայն հացիվ):
Իսկ ընդհանրապես, խնամված և բարեկարգ մեր միջավայրում այս տարվա կարևոր փոփոխություններն էին բու‎ֆետի նոր շենքի և 1-ին մասնաշենքի սանհանգույցների շահագործումը: Վերջիներս ևս մեր 80 ամյակը գրեթե բոլորած բուհի վարկին վայել ու անթերի խնամված են