ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտական գրադարանը հանրապետության հնագույն բուհական գրադարաններից է: Այն ունի շատ հարուստ գրքային ֆոնդ. կես միլիոնից ավելի գիտական, ուսումնական և գեղարվեստական գրականություն:

Գրադարանի ֆոնդերը շարունակում են համալրվել տարբեր երկրներում հրատարակվող գրքերով և ամսագրերով: Շատ համալսարաններ, կառավարական և հասարակական կազմակերպություններ որպես նվիրատվություն համալսարանին են փոխանցում գյուղատնտեսությանը և այլ ոլորտներին վերաբերող մեծ թվով գրքեր:

Գրադարանն ունի համալրման, մշակման և գրացուցակների, աբոնեմենտի և սպասարկման, տեղեկատվության, մատենագիտության և մամուլի սեկտորներ: Չորս մասնագիտացված ընթերցասրահներում ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ ստեղծագործ աշխատանքի համար: Կապի նորագույն միջոցների շնորհիվ, հաշված րոպեների ընթացքում, ուսանողները, դասախոսներն ու գիտաշխատողները ստանում են անհրաժեշտ ինֆորմացիա