ՀԱՄԱՈՐԾԱԿՑՈՒՄ ԵՆՔ

During your leisure time at the university, you can play slots at http://slotsguide.ca with your friends. You could win great bonuses.
EURISCO-ն, որպես Հայաստանի սերմային հավաքածուների վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովման միջոց
Ժամանակակից սելեկցիայի զարգացումը հիմնված է բույսերի գենետիկական ռեսուրսների արդյունավետ օգտագործման վրա: Պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար օգտագործվող բույսերի գենետիկական ռեսուրսների լայն կիրառումը սելեկցիոն ծրագրերում պայմանավորված է այդ ռեսուրսների վերաբերյալ տեղեկատվության առկայությամբ և մատչելիությամբ: Այդ իսկ պատճառով սերմային հավաքածուներում պահպանվող բույսերի գենետիկական ռեսուրսների նմուշների վերաբերյալ տվյալների մատչելիության ապահովման հիմնախնդիրը ներկայումս միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է:
Ex situ հավաքածուների նմուշների մասին տեղեկատվության ապահովման միջոցներից են էլեկտրոնային կատալոգները, որոնք տեղադրված լինելով Ինտերնետի ցանցում ապահովում են տեղեկատվության մատչելիությունը գիտնականների, ֆերմերների և այլ օգտագործողների համար: Այդպիսի կատոլոգների շարքում է EURISCO-ն, որը տեղեկատվություն է տրամադրում Եվրոպական երկրների ex situ հավաքածուների վերաբերյալ: Ներկայումս այն պարունակում է 38 երկրի 1450 ցեղի և 8650 տեսակի 1.1 միլիոնից ավելի նմուշների անձնագրային տվյալներ: EURISCO-ն մատչելի է դարձնում Հայաստանի 4260 նմուշների (մշակաբույսերի, կերային, վայրի և մոլախոտային բույսերի, ավանդական սորտերի և սելեկցիոն գծերի) անձնագրային տվյալները:
2009 թվականին ՀՊԱՀ-ում կազմակերպվեց էր ՙEURISCO-ի դերը և նպատակները՚ թեմայով սեմինար, որին մասնակցում էին պրոռեկտոր Դանիել Պետրոսյանը, ՙԲիովեռսիտի ինտերնեյշընլ՚ միջազգային ինստիտուտի աշխատակից, EURISCO-ի համակարգող` Սոնյա Դիասը, ՀՊԱՀ բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի լաբորատորիայի, ՀՀ Ն ՙԱգրոկենսատեխնոլոգիայի՚, ՙԲանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի՚, ՙԵրկրագործության և բույսերի պաշտպանության՚ գիտական կենտրոնների և ՀՀ ԱԱ Բուսաբանության ինստիտուտի գիտաշխատողներ և այլք:
Սեմինարի նպատակն էր` ներկայացնել EURISCO-ն և նրա խնդիրները, քննարկել արդյունավետ համագործակցության ուղիները: Սոնյա Դիասի ելույթը նվիրված էր այդ խնդիրների մեկնաբանմանը: Նա մանրամասնորեն ներկայացրեց EURISCO-ի դերը և խնդիրները և անելիքները Հայաստանում: EURISCO-ն մատչելի է դարձնում այն տեղեկատվությունը, որը օգտագործվում է ոչ միայն որոշում կայացնողների, այլ նաև գենբանկերի կառավարիչների, գիտնականների, սելեկցիոներների, ֆերմերների և լայն հասարակության կողմից` տրամադրելով եվրոպական երկրներում պահպանվող նմուշների մասին տեղեկատվություն: Ժամանակն է ուղղել ՙհայացքը դեպի ապագան՚, իսկ դա հնարավոր է դառնում EURISCO-ի օգնությամբ:
Զեկույցով հանդես եկան ՀՀ բույսերի գենետիկական ռեսուրսների համակարգող Ալվինա Ավագյանը, Հայաստանում EURISCO-ի համակարգող` Մարինա Հովհաննիսյանը, Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոնի գենետիկական բանկի կառավարիչ այանե Մելյանը, Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի ավագ գիտաշխատող Կարինե Սառիկյանը, տողերիս հեղինակը և ուրիշներ: Սեմինարը ավարտվեց կայքի ցուցադրումով և քննարկումների ամփոփումով:
2009 թ. հունիսի 29-30-ը Չեխիայի Հանրապետության Պրահա քաղաքում տեղի ունեցավ սեմինար, նվիրված EURISCO-ի զարգացման երկրորդ փուլին: Սեմինարին մասնակցեցին կոնտակտային անձինք 30 Եվրոպական երկրներից: Ստանալով գործնական հրավեր սեմինարի աշխատանքներին մասնակցեցին նաև Բույսերի գենոֆոնդի և սելեկցիայի լաբորատորիայի գիտաշխատողներ Ա. Ավագյանը, Մ.Հովհաննիսյանը և Մ. Հարությունյանը: Մ. Հովհաննիսյանը ներկայացրեց ՙՀայաստանի ազգային կատալոգի ներկա վիճակը և EURISCO-ում տվյալների ներգրավման խնդիրներն ու հեռանկարները՚ թեման:
Ապագան կառուցվում է բույսերի գենետիկական բազմազանության վերաբերյալ տեղեկատվության մատչելիության ապահովման և ապագա սերունդների համար պարենի արտադրության և գյուղատնտեսության վարման համար օգտագործվող բույսերի գենետիկական ռեսուրսների կարևորության մասին իրազեկության բարձրացման միջոցով