Հայաստանի պետական ագրարային համալսարանի տեղեկագիր

Ամսագիրը հիմնադրվել է 2003 թ. մայիսին (նախկին անվանումը` “Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի տեղեկագիր”): Այս կարճ ժամանակահատվածում ամսագիրը ձեռք է բերել միջազգային ճանաչում: Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Հոլանդիայի, Շվեդիայի, Վրաստանի, ՈՒկրաինայի, Ղազախստանի, Բելառուսի, Տաջիկստանի և այլ երկրների գիտնականների հետ համագործակցելու արդյունքում ամսագրի 12 համարներում հրապարակվել է ագրարային գիտության տարբեր ոլորտներին վրաբերող մոտ 500 հոդված:

Ամսագրի խմբագրակազմը համալրված է որակյալ մասնագետներով, այն ղեկավարում է ագրարային համալսարանի գիտական կենտրոնի տնօրեն-պրոռեկտոր Դ.Պ.Պետրոսյանը:

Ամսագիրը լույս է տեսնում եռամսյակը մեկ անգամ:

Ամսագրին մեծ աջակցություն է ցույց տալիս ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտը: Հայաստնի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովը “Հայաստնի պետական ագրարային համալսարանի տեղեկագիրը” համարում է դոկտորական ատենախոսությունների հիմնական արդյունքների և դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական