ՀՊԱՀ-Ը ԱՐԺԱՆԻՆ ՄԱՏՈՒՑԵՑ ՆԱԽԿԻՆ ԴԵԿԱՆՆԵՐԻՆ

իտխորհրդի վերջին նիստում ՀՊԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանը շնորհակալագրեր շնորհեց նախկին դեկաններին, պրո‎ֆեսորներ Լևոն Մարգարյանին, Սարգիս Ղազարյանին և Կորյուն Գրիգորյանին: Վերջին երկուսը նորաստեղծ ‎ֆակուլտետների հիմնադիր-դեկաններ են եղել ու մեծ ավանդ ունեն դրանց կայացման գործում:
Ռեկտորը նշեց, որ բուհը շարունակում է ակնկալել նրանց աջակցությունը և համոզմունք հայտնեց, որ ՙնախկինները՚ նույն սիրով ու նվիրումով կսատարեն իրենց փոխանորդներին, կօգնեն խորհուրդներով:
Անշուշտ մեր պատվարժան գործընկերները խոստացան սատարել նորընտիր դեկաններին ու դեկանատներին իրենց դժվարին, պատասխանատու աշխատանքում:
ՙՀԱՍԿ՚

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Օրերս Հայաստանի պետական ագրարային համալսարանի Վանաձորի մասնաճյուղ էր այցելել ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը:
Հանգամանալից ծանոթանալով մասնաճյուղի աշխատանքային գործունեության, առկա մասնագիտությունների, կաբինետ–լաբորատորիաների, ինչպես նաև դեռևս լուծման փուլում գտնվող հիմնախնդիրների հետ, պարոն Ս. Պապյանը նախ իր գոհունակությունը հայտնեց համալսարանի ռեկտորատի հասցեին` Լոռու մարզկենտրոն Վանաձոր քաղաքում ագրարային համալսարանի մասնաճյուղի հիմանադրման և ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար նպաստավոր պայմանների ստեղծման առումով, ապա իր պատրաստակամությունը հայտնեց օգտակար լինելու մասնաճյուղին՝ հետագա զարգացման, ուսումնական բազայի ամրապնդման և հատկապես ագրոէկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանության գիտաուսումնական կենտրոնի աշխատանքների ակտիվացման, մասնագիտական նոր գրականության ձեռք բերման, համատեղ միջոցառումների կազմակերպման և իրականացման հարցերում