ՀՊԱՀ-Ը ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵՑ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆԻՆ

Ուսումնական տարվա մեկնարկը ՀՊԱՀ-ում նշանավորվեց մի շատ հետաքրքիր հանդիպումով: իտելիքի օրը շնորհավորելու և երիտասարդների հետ հանդիպելու նպատակով մեզ հյուր էր եկել Թուրքմենստանում ՀՀ դեսպան Վլադիմիր Բադալյանը: Հյուրին ներկայացրեց ՀՊԱՀ ռեկտոր Արշալույս Թարվերդյանը:
Դեսպանը հենց սկզբից տարանջատեց երկու հիմնահարցերը, որոնց շուրջ ընթանալու էր զրույցը` ա. ՀՀ և հարևանները և բ. ծանոթ ու անծանոթ Թուրքմենստան:
Հետաքրքիր էր երկու հարցերի շուրջ էլ ին‎ֆորմացիա ստանալ ՙառաջին ձեռքից՚, քաջատեղյակ մարդուց:
Հատկապես հետաքրքիր էր Թուրքմենստանի մասին ին‎ֆորմացիան, քանզի Խորհրդային երկրի փլուզումից հետո, նախկին հանրապետություններից շատերի մասին ամբողջական ու խոր պատկերացումներ չունենք` գրեթե բոլորս: Առավել ևս, որ Թուրքմենստանը ճանաչված է որպես աշխարհում ամենափակ պետություններից մեկը: Իմիջիայլոց այն էլի ունի յուրօրինակություններ, օրինակ` քիչ պետություններից է աշխարհում, որ չունի արտաքին պարտք: Մահմեդական դավանանք ունեցող միակ երկիրն է, որ մեր երկրի նկատմամաբ անբարյացակամ վերաբերմունք չունի:
Հայերը այս երկրում մեծ թիվ են կազմել խորհրդային տարիներին ու բարձր կրթական ցենզի (հիմնականում բժիշկներ, գիտնականներ) շնորհիվ կարողացել են հասարակության մեջ գրավել կարևոր, պատասխանատու դիրք ու պաշտոններ:
Այսօր հիմնական մասը հեռացել է երկրից, սակայն, փոքրաթիվ համայնքի համար 2008-ից վերաբացվել է կիրակնօրյա դպրոցը, ինչը շատ կարևոր է հայեցի կրթություն ու դաստիարակություն ստանալու, ազգային դիմագիծը պահելու տեսակետից:
Հանդիպումը դեսպանի հետ իսկապես հետաքրքիր էր, այն աստիճան, որ կրկին հանդիպելու ցանկություն հայտնեցին ներկաները