ՀՊԱՀ-Ի ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ

Մեր ՀՊԱՀ-ում սովորում են բազմաթիվ շնորհալի ուսանողներ: Արդյո±ք ճանաչում ենք նրանց:
Կցանկանայի պատմել նրանցից մեկի մասին, որը ոչ միայն ձևավորված և հասուն անձնավորություն է, այլ արդեն տաղանդավոր մարզիկ:
Համբարձումյան Ժորան սովորում է տնտեսագիտական ‎ֆակուլտետի ֆինանսներ և վարկ բաժնի 2-րդ կուրսում, մասնակցել է Եւրոպայի գավաթի բաց առաջնությանը, ներկայացնելով քիքբոքսինգ մարզաձևը և 65 կգ քաշային կարգում գրավել 3-րդ պատվավոր տեղը: Մասնակից պետությունները չորսն էին` Հայաստան, Ռուսաստան, Վրաստան և Իրան:
Ժորան այս մարզաձևով զբաղվում է 1-ին դասարանից, երկու անգամ եղել է ՀՀ չեմպիոն (հիմա ևս գործող չեմպիոն է):
Հիշեցնենք, որ Ժորան մասնակցել է նաև ՙՕլիմպիական օր՚ մրցավազքին: Մաղթենք մեր մարզիկին նորանոր հաղթանակներ, հաջողություն անձնական կյանքում և ուսման մեջ

ՊԱՀ-ՈՒՄ ԶԵՂՉՎԵՑԻՆ 166 ՀՈՈՒ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐԸ
ՀՊԱՀ ռեկտորատի վերջին նիստում զեղչվեցին 166 ուսանողի ուսման վարձավճարները: Նյութական այս խրախուսանքը կիրառվում է ոչ միայն անապահով ընտանիքներից երիտասարդների նկատմամբ, այլ նաև բծախնդրորեն հաշվի են առնվում առաջադիմության արդյունքներն ու վարքը