ՀՊԱՀ-ՈՒՄ ՍՏԵՂԾՎԵՑ ԵՒ ԱՅԼԵՒՍ ՈՐԾՈՒՄ Է ՈՐԱԿԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԽՈՒՄԲԸ

Կրթության բարեփոխումների համատեքստում այս կառույցը պարտադիր է բոլոր կրթօջախների համար և հենց նորաստեղծ օղակի ներքին վերահսկողության և գնահատականի հիման վրա է, որ հավատարմագրումը կարող է իրականացվել և ավարտվել: Խմբում իսկապես արժանավոր մասնագետներ ու իրենց գործի նվիրյալ մտավորականներ են ընդգրկված` պրո‎ֆեսորներ Բորիս Շահնազարյան, Սարգիս Ղազարյան, Վլադիմիր Աբրահամյան և Արա Ամիրյան: Նրանց հսկողության ծիրում պետք է լինեն ուսումնական գործընթացի կազմակերպման` առանց բացառության, բոլոր խնդիրները (ինչպես հայտնի է այս ասպարեզում երկրորդական հարցեր չկան):
Ամենամոտ ապագայում ՀՊԱՀ գիտխորհուրդը կքննարկի ու կհաստատի այս ստորաբաժանման աշխատանքի կանոնակարգը` կհստակեցվեն առաջնահերթությունները, իրավունքներն ու պարտականությունները:
ՙՀԱՍԿ՚

ՀՊԱՀ-ՈՒՄ   ՆՈՐ   ՈՍԿԵՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐ
իտխորհրդի ամառային նիստերից մեկում ՀՊԱՀ ոսկե հուշամեդալի արժանացան մեր բուհի ավտոպարկի տնօրեն Էդիկ Մկրտչյանը (ծննդյան 70 ամյակի կապակցությամբ) և հեռակա դեպարտամենտի պետ Էդուարդ Կոսեմյանը (60 ամյակի կապակցությամբ): իտխորհրդի անդամները սրտանց ու ջերմորեն շնորհավորեցին իրենց գործընկերներին ու մաղթեցին երկար տարիների քրտնաջան աշխատանք