ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՈՀ ԵՆ ՀՊԱՀ-Ի ՀԵՏ ՀԱՄԱՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԸՆԴՈՒՆՎԵԼԻՔ ՀՌՉԱԿԱՐԻՑ ԱՌԱՋ ԵՆՔ ԸՆԿԵԼ

Օրերս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բուհերի ռեկտորներին է հղել մի ՙՀռչակագրի՚ նախագիծ, որով կոչ է անում հավասարեցնել հայաստանաբնակ և սփյուռքահայ ուսանողների ուսման վարձերը, համոզված, որ այդ ձեռնարկը կնպաստի օտար ափերում ծնված ու հասակ առած հայ երիտասարդների հայեցի կրթության և դաստիարակության, սփյուռքը ուծացումից փրկելու, ժողովրդի կենսունակ ջիղը առողջ պահելու գործին: Անշուշտ հասկանալի են նախարարի մտահոգություններն ու նախաձեռնությունը ողջունելի:
Սակայն, շատ խոսուն է այն հանգամանքը, որ սփյուռքի նախարարությունը մինչ հռչակագրի սփռումը փորձել է ուսումնասիրել իրավիճակը բուհերում: Դիտարկումները ցույց են տվել, որ մենք միակ բուհն ենք, որ ի սկզբանե կիրառել ենք ուսման հավասար վարձի սկզբունքն ու անխոտոր առաջնորդվել ենք այդ ուղենիշով: Դրանով իսկ լայն հնարավորություններ ենք ընձեռել մեր հայրենակիցներին` ագրարային ոլորտի համակողմանի ու լավ պատրաստված մասնագետներ դառնալու համար:
ՙՀԱՍԿ՚

ԱՋԱԿՑԵԼ  ԵՆ  ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ  ՀԱՐՑԵՐՈՒՄ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խ. Ասրյանը նամակով դիմել է ՀՊԱՀ ռեկտոր Ա. Թարվերդյանին և շնորհակալություն  է հայտնել Եւրոպայի ձյուդոյի երիտասարդների առաջնության հանդիսավոր բացման արարողության կազմակերպչական աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար