ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հայաստանի պետական ագրարային համալսարանի գիտական գրադարանը հանրապետության հնագույն բուհական գրադարաններից է: Այն ունի շատ հարուստ գրքային ֆոնդ. կես միլիոնից ավելի գիտական, ուսումնական և գեղարվեստական գրականություն: Գրադարանի ֆոնդերը շարունակում են համալրվել տարբեր երկրներում հրատարակվող գրքերով և ամսագրերով: Շատ համալսարաններ, կառավարական և հասարակական կազմակերպություններ որպես նվիրատվություն համալսարանին են փոխանցում գյուղատնտեսությանը և այլ ոլորտներին վերաբերող մեծ թվով գրքեր: […]