Միջազգային կապեր

ՀՊԱՀ-ի ռազմավարական գործընկերն է ԱՄՆ-ի գյուղդեպարտամենտը: Մարքեթինգի աջակցության ծրագրի շրջանակներում ձևավորվել են սերտ կապեր Տեխասի A&M համալսարանի հետ: Նույն ծրագրի շրջանակներում 1999 թվին հիմնադրվել է ագրոբիզնեսի հայ-ամերիկյան ուսումնական կենտրոն, որը հնարավորություն է ընձեռում ՀՊԱՀ-ի ուսանողներին, մագիստրանտներին և դասախոսներին վերապատրաստվել Տեխասի, Ֆրեզնոյի, Ջորջիայի, Վաշինգտոնի համալսարաններում: Տեմպուս ծրագրի շրջանակներում ագրարային համալսարանը համագործակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հոհենհայմի […]